Հայրենիք, պետություն, ազգային արժանապատվություն և նմանաբնույթ այլ հասկացություններն այս ազգին երբե՛ք չեն կարող մղել ազգային համախմբման:
Այս ազգը միայն մի՛ բանի շուրջ է պատրաստ արագ և անվերապահորեն համախմբվել՝ նորին մեծություն փողի:
Փողասիրությունը, որը, սկզբնավորումից ի վեր, դրված է եղել այս ազգի գենետիկ կոդի մեջ, ժամանակի հետ փոխակերպվել է փողամոլության, իսկ ավելի հետո՝ փողահպատակության, այժմ վերածվել է փողագարության, որն էլ, ի վերջո, կդառնա այս ազգի գերեզմանափորը:
4,5-հազարամյա հայ ազգի մասին է խոսքը…
Հ.Գ. Վերոընդգծյալ մտքի հեղինակը ես չեմ, այն տարիներ առաջ՝ 15-16թթ. լսել եմ մի հարգարժան և խելամիտ մարդուց, որը, խորությամբ ճանաչելով ոչ միայն իր ազգին, այլև շատ ու շատ այլ ազգերի, հանգել էր նման դառը, բայց ճշգրիտ եզրակացության:
Արգամ Պողոսյան